17/10/2018 11:23
Մանվել Գրիգորյանին վերագրվեցին այնպիսի հանցագործություններ, որ ոչ միայն նրա մտերիմները հրաժարվեցին նրանից, այլ մտերիմներից մեկի շունն անգամ տանից փախավ. Փաստաբան (Տեսանյութ)
Մանվել Գրիգորյանին վերագվեցին այնպիսի հանցագործություններ, որ դրանց մասին վարչապետի ելույթը լսելը բավականին բացասական տպավորություն էր ստեղծում Մանվել Գրիգորյանի մասին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ Գրիգորյանի հասցեին հնչած մեղադրանքներն անտարբեր չեն կարողացել թողնել անգամ նրա մտերիմ մարդկանցից մեկի շանը, որը ևս հիասթափություն է ապրել:
«Արդյունքում ոչ միայն նրա մտերիմները հրաժարվեցին, այլ մտերիմ մարդկանցից մեկի շունն անգամ տանից փախավ», - ասաց Բարսեղյանը:
Փաստաբանն ընդգծեց, որ ինքն ի սկզբանե օբյեկտիվ քննություն էր ենթարդում, մինչդեռ Գրիգորյանի ու նրա հարազատների հետ կապված շարունակվում են ուղղակի և անուղղակի քրեական գործեր հարուցվել:
«Զավեշտը հասավ նրան, որ մերձավորներից մեկի հանդեպ, որը 5 տարեկան հասակում ներխուժել է հարևանի հողամաս, քրեական գործ հարուցվեց և մեղադրանք առաջադրվեց», - նշեց նա: