19/10/2018 14:11
ԱՄՆ-ի ռազմական ուղղաթիռն ընկել է Ronald Reagan ավիակրի տախտակամածի վրա
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի MH-60 ուղղաթիռն ուրբաթ ընկել է Ronald Reagan ավիակրի տախտակամածի վրա, որն այժմ գտնվում է Ֆիլիպինյան ծովում, կան տուժածներ, հայտնել է ԱՄՆ-ի Յոթերորդ նավատորմի հրամանատարությունը, որը բազավորված է Խաղաղ օվկիանոսում:
Հրամանատարության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել վերթիռից անմիջապես հետո: Տուժածների ստույգ թվի մասին չեն հայտնում: Սակայն հրամանատարությունը նշում է, որ նրանք բոլորն էլ գտնվում են կայուն վիճակում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Թե ինչն է դարձել պատահարի պատճառը, այս պահին հայտնի չէ: Ավիակրի գործելու վրա, ամերիկյան կողմի տվյալներով, ուղղաթիռի անկումը չի ազդել, շտապ նորոգում չի պահանջվում: