23/10/2018 19:44
Մոսկվայում կոնսուլտացիաներ կանցկացվեն ՌԴ-ի և Թուրքիայի միջև այցագրային ռեժիմի դյուրացման շուրջ
Մոսկվայում նոյեմբերի 1-ին կոնսուլտացիաներ կանցկացվեն Ռուսաստանի և Թուրքիայի միջև այցագրային ռեժիմի դյուրացման շուրջ: Այդ մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության Հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Իվան Վոլինկինը:
«Այցագրային ռեժիմի դյուրացման շուրջ Թուրքիայի հետ կոնսուլտացիաները տեղի կունենան նոյեմբերի 1-ին Մոսկվայում: Քննարկելու ենք հարցերի ողջ համալիրը», - ասել է նա Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նիստի կողասրահներում:-
Այս տարվա օգոստոսին Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մեւլյութ Չավուշօղլուն պայմանավորվել էին կոսուլտացիաների մեխանիզմ ստեղծել փոխադարձ հիման վրա որոշակի կատեգորիաների քաղաքացիների այցագային ռեժիմի դյուրացման համար: