25/10/2018 19:00
Թրամփն արձագանքել է իր բջջային հեռախոսը գաղտնալսելու վերաբերյալ NYT-ի հոդվածին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է The New York Times-ի հոդվածին այն մասին, որ Ռուսաստանն ու Չինաստանը գաղտնալսում են իր բջջային հեռախոսը: Նա այս մասին նշել է իր թվիթերյան էջում:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ հոդվածը ձանձրալի ու երկար է, ինչպես նաև «այնքան սխալ», որ ինքն «անգամ ժամանակ չունի այն ուղղելու»:
«Ես օգտագործում եմ միայն կառավարական հեռախոսները, և միայն մեկ, հազվադեպ օգտագործվող բջջային ունեմ», - նշել է Թրամփը: