01/11/2018 17:28
Բացառված է, որ Հանրապետականին «ձայն բերողներն» ընդգրկված լինեն մեր ցուցակում. Ալեն Սիմոնյան
Պատրաստվում ենք նոր ընտրություններին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պագամավոր Ալեն Սիմոնյանը։
Նա չմանրամասնեց, թե ովքեր ընդգրկված կլինեն նախընտրական ցուցակում՝ միայն նշելով, որ դրանում կլինի Հայկ Կոնջորյանի անունը, ով երեկ հանսդես էր եկել «Լուսավոր Հայաստանը» լքելու մասին հայտարարությամբ։
«Շատ դրական եմ գնահատում, շատ սպասված էր։ Մեր լավ գործընկերն է», - նշեց Սիմոնյանը։
Խոսելով ցուցակում ներառվելիք նախկինում Հանրապետականին «ձայն բերողների» մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Այն խոսակցությունները, որ իբր Հանրապետականին ձայն բերող ու գործարար մարդիկ, ովքեր իրենց տանիքն են փնտրել, լինելու են մեր ցուցակում, բացառված է», - նշեց նա։