05/11/2018 13:33
Իտալիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 30-ի
Իտալիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի: Այս մասին հաղորդում են տեղական իշխանությունները:
Երկրի ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինիի խոսքերով՝ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է հավաքել 40 միլիարդ եվրո: Նա խոստացել է գտնել այդ գումարը՝ հույս հայտնելով, որ Եվրամիությունը չի կարող մեղադրել նրան ծախսերի համար:
Այնուամենայնիվ, ԵՄ-ն կարծում է, որ նման բյուջեն միայն վատթարացնելու է Իտալիայում գումարների դեֆիցիտի իրավիճակը: