06/11/2018 13:41
SWIFT-ը կասեցրել է իրանական որոշ բանկերի մուտքը դեպի իր համակարգ
SWIFT ընկերությունը կասեցրել է իրանական որոշ բանկերի մուտքը տվյալների փոխանակման իր համակարգ, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
«Ֆինանսական համակարգի կայունությունն ու ամբողջականությունը պահպանելու համար, գլոբալ և չեզոք ծառայություն մատուցող մեր առաքելության համաձայն՝ SWIFT ընկերությունը կասեցնում է որոշ իրանական բանկերի մուտքը տվյալների փոխանակման իր համակարգ », - ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
«Այս քայլը, չնայած այն ցավալի է, կատարվել է համաշխարհային ֆինանսական համակարգի կայունության և ամբողջականության շահերից ելնելով», - նշվում է փաստաթղթում:
Միևնույն ժամանակ՝ ընկերությունից ընդգծել են, որ իր «առաքելությունը՝ չեզոք գլոբալ ծառայություն մատուցելն է»:
SWIFT-ը Միջազգային միջբանկային տեղեկատվության փոխանցման և վճարումների համակարգ է: Համակարգի համահիմնադիրներն են 19 երկրներից 248 բանկերը: