08/11/2018 19:52
ՀԱՊԿ անդամ բոլոր երկների ղեկավարները նշել են, որ մեզ պետք է գլխավոր քարտուղար բելառուսական կողմից. Նազարբաև
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը։
«ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարները նշել են, որ մեզ պետք է գործող գլխավոր քարտուղար բելառուսական կողմից։ Այդ հարցը մենք կհստակեցնենք դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ-Պետերբուրգում», - ասել է Նուրսուլթան Նազարբաևը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի ներկայացուցիչը՝ Յուրի Խաչատուրովը, հետ է կանչվել ու ըստ ռոտացիոն այբբենական սկզբունքի՝ գլխավոր քարտուղարի պաշտոնին հաջորդիվ պետք է առաջադրվի Բելառուսի ներկայացուցիչը։