08/11/2018 14:01
ԱՄՆ-ում 11-ամյա աղջնակին մեղադրում են Հելոինի ժամանակ կոնֆետների մեջ ասեղ դնելու համար
ԱՄՆ Հյուսիսային Կառոլինա նահանգում 11-ամյա աղջնակին մեղադրում են Հելոինի ժամանակ կոնֆետների մեջ ասեղներ դնելու համար, փոխանցում է Fox8-ը:
Ըստ տեղի ոստիկանության տեղեկության՝ 12-ամյա մի տղա բազմաթիվ վերքեր է ստացել այն բանից հետո, երբ շոկոլադե կոնֆետ է կերել, որը նրան մատուցվել էր տոնի ժամանակ:
Ավելի ուշ երկրորդ տուժածի մասին է տեղեկություն ստացվել:
Ինչպես նշվում է՝ աղջնակն ասեղները կոնֆետի մեջ էր տեղադրում՝ անցկացնելով դրանք փաթեթով: Դրանք դժվար էր հայտնաբերելը: