08/11/2018 14:50
ԱՄՆ-ում կրկին փորձարկել են բալիստիկ միջմայրցամաքային Minuteman III հրթիռը
ԱՄՆ-ում կրկին անցկացրել են բալիստիկ միջմայրցամաքային Minuteman III հրթռի փորձարկումը, փոխանցում է CBS Los Angeles-ը:
Հաղորդվում է, որ արձակումն իրականացվել է Կալիֆոռնիա նահանգի հարավում տեղակայված Վանդենբերգ ռազմաօդային բազայից՝ նոյեմբերի 5-ին: Այն համալրված չի եղել ռազմական հատվածով:
Նշվում է, որ փորձարկումը հաջողությամբ է պսակվել և հրթիռն ընկել է նախանշված վայրում: