09/11/2018 14:14
Մերձմոսկովյան քոլեջում հրաձգություն է տեղի ունեցել
Նոգինսկում կողմնակի երիտասարդն օդամղիչ զենքով մուտք է գործել քոլեջ, որտեղ կրակ է արձակել հաստատության անվտանգության աշխատակիցների հետ վեճից հետո, հայտնել են Մերփմոսկվայի ՆԳՆ-ից:
«Հաստատության սան չհանդիսացող երիտասարդը փորձում էր մուտք գործել տարածք, նա վեճի է բռնվել անվտանգության աշխատակիցների հետ, ինչից հետո մեկ անգամ օդ է կրակել՝ նախնական տվյալով, օդամղիչ ատրճանակից», - հաղորդել են ՆԳՆ-ից:
Չարագործը ձերբակալվել է, տուժածներ չկան: Նախնական տվյալով՝ 27-ամյա երիտասարդը գտնվում էր ոգելից խմիչքի ազդեցության տակ: