10/11/2018 14:39
Հունաստանում կամուրջ է փլուզվել
Ավտոմեքենաների համար նախատեսված կամուրջ է փլուզվել Հունաստանի Կավալա քաղաքում: Այս մասին հայտնում է Kathimerini պարբերականը։
Ընդհանուր առմամբ 15 մետր երկարությամբ մի քանի սալիկ է պոկվել։ Փլուզման վայրում մի թեթևաշարժ ավտոմեքենա է եղել և վերամբարձ կռունկ, որոնք թեթև վնասվել են։ Ոչ ոք չի տուժել, սակայն մայրուղում մեծ խցանումներ են:
Փլուզումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դրա վրայով անցել է 50 տոննա կշռող վերամբարձ կռունկը։