06/12/2018 15:16
Գործազրկության մակարդակն աշխարհում հասնում է վերջին 40 տարվա ամենացածր մակարդակին
Աշխարհում 2018 թվականի սեպտեմբերին գործազրկության մակարդակը կազմել է 5,2 տոկոս, ինչը 2,8 տոկոսային կետով ցածր է, քան 2010 թվականին: Դա նաև 1980 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է, գրում է Financial Times թերթը՝ հղում անելով Շվեյցարիայի UBS բանկի կատարած հետազոտությանը:
«Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում գործազրկության մակարդակն այս պահին ավելի ցածր է, քան երբևէ, նաև այն ցածր է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- մեջբերում է թերթն Աշխատանքի միջազգային կազմակերպության տնտեսության հարցերի փորձագետ Սանտո Միլազիի խոսքերը:
UBS-ի ֆինանսական փորձագետներն ուսումնասիրել են 48 զարգացած և զարգացող երկրներ, որոնց ընդհանուր ավանդը համաշխարհային արտադրության բնագավառում հասնում է 84 տոկոսի: Ինչպես նշել է թերթը, Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով՝ 2018 թվականի վերջին աշխարհի զարգացած երկրներում գործազրկության միջին մակարդակը մոտ 50 տարվա ընթացքում առաջին անգամ կնվազի մինչև 5,2 տոկոս:
Մինչդեռ Առևտրի համաշխարհային կազմակերպության փորձագետներն այն եզրակացությանն են հագել, որ այդ պետություններում չզբաղված բնակչության բաժինը կկազմի 5,5 տոկոս, ինչն ավելի է, քան 2007 թվականին: