06/12/2018 16:07
Հալեպում պատերազմից հետո վերականգնվել է 130 դպրոց
Հալեպի իշխանությունները 130 դպրոց են վերականգնել քաղաքի ազատագրված շրջաններում և 340 կրթական հաստատություն՝ նահանգի արևելյան մասում: Այս մասին լրագրողներին հայտնել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը:
«Ազատագրված շրջաններում վերականգնվել ու բացվել է 130 դպրոց, ևս 340 դպրոց՝ նահանգի արևելյան մասում: Ընդամենը Հալեպի նահանգում այժմ գործում Է 1349 դպրոց», - ասել է զրուցակիցը:
Հանրակրթական հաստատությունների շենքերի մի մասը պատերազմի ժամանակ հիմնովին ավերվել էր: