11/12/2018 14:46
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Ավստրալական կառավարությունը պատրաստվում է Երոսաղեմը պաշտոնապես ճանաչել Իսրայելի մայրաքաղաք, սակայն չի նախատեսում մոտ ժամանակներում դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել, հայտնում է 7kanal.co.il պարբերականը՝ հղում անելով The Australian ավստրալական թերթին:
«Վարչապետ Սքոթ Մարրիսոնն ու նրա նախարարական կաբինետը նիստի ժամանակ Երուսաղեմը ճանաչելու են Իսրայելի մայրաքաղաքը: Եվ, ինչպես սպասվում է, չորեքշաբթի՝ դեկտեմբերի 12-ին, այդ հարցով պաշտոնական հայտարարություն կլինի», - գրում է he Australian-ն: