11/12/2018 13:43
Ֆրանսիացի ձախամետ կուսակցության առաջնորդը քննադատել է Մակրոնին և խոստացել, որ բողոքները կշարունակվեն
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր և «Չնվաճված Ֆրանսիա» ձախամետ կուսակցության առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը քննադատել է նախագահ Էմանուել Մակրոնի՝ ազգին հղած հեռուստաուղերձը:
«Մակրոնը սխալվել է դարաշրջանի հարցում: Նա սկսել է նախատել ժողովրդին և անգամ խոսք չի ասել վիրավորների մասին», - հայտարարել է նա, որի խոսքը մեջբերում է Libration թերթի կայքը:
Նրա կարծիքով՝ նախագահը մոռացել է քաղաքացիների այնպիսի չունևոր կատեգորիաների մասին, ինչպիսիք են գործազուրկները, մասնակի զբաղված աշխատողները, սովորող երիտասարդությունը:
Քաղաքական գործիչը կարծում է, որ պայքարը պետք է շարունակվի և բողոքների արշավի հերթական փուլը կանխատեսել է առաջիկա շաբաթ օրը:
«Քաղաքացիական հեղափոխությունը մեծագույնը կլինի», - խոստացել է Մելանշոնը:
Հրատարակությունը նաև մեջբերում է Ազգային ժողովում սոցիալիստների խմբակցության առաջնորդ Վալերի Ռաբոյի դիտողությունները, որը երկրի նախագահի ելույթը համարել է «ուշացած պատասխան, տեսողական պատրանք»: