12/12/2018 12:50
Բուլղարիայի պաշտպանության նախարարին փոխադրող օդանավը վթարային վայրէջք է կատարել
Օդանավը, որով Սոֆիայից Բրյուսել էր ուղևորվում Բուլղարիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Կրասիմիր Կարակաչանովը, հարկադիր վայրէջք է կատարել Վիեննայի օդանավակայանում՝ օդաչուների խցիկի ճաքած ապակու պատճառով, հայտնել է Բուլղարիայի ազգային ռադիոն:
«Օդաչուների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Վիեննայի օդանավակայանում՝ չնայած վթարային ր վայրէջքը: Սոֆիայից կժամանի այլ ինքնաթիռ: Բոլորը ողջ և առողջ են»,- հայտնել է Կարակաչանովը:
Նրա խոսքով՝ վայրէջքից առաջ օդաչուները հայտարարել են, որ օդանավը բարձրությունը կորցնելու է վթարային ռեժիմով: Բոլոր ուղևորները պահպանում էին հանգստությունը: