12/12/2018 11:56
Huawei-ի ֆինանսական տնօրենն ազատ է արձակվել
Կանադայի դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուին, որը սպասում Է ԱՄՆ արտահանձնման, գրում է Bloomberg-ը:
Հաղորդվում է, որ ազատման համար կանխիկ վճարվել է 10 միլիոն կանադական դոլար (մոտ 7,5 միլիոն դոլար): Այժմ նա կկարողանա տնային կալանք կրել Վանկուվերի իր տանը՝ հանձնելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հոնկոնգի անձնագրերը: Մեն Վանչժոուն ձերբակալվել էր դեկտեմբերի 1-ին Միացյալ Նահանգների խնդրանքով: ԱՄՆ-ը նրան մեղադրում է Իրանի հետ գործարքների կազմակերպման համար՝ ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ: