13/12/2018 13:30
Ֆրանսիայի իշխանությունները ցուցարարներին հորդորել են հրաժարվել շաբաթօրյա բողոքի ակցիայի անցկացումից
Ֆրանսիայի կառավարությունը «դեղին բաճկոնների» շարժման բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորում է Ստրասբուրգում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ ցույցեր չանցկացնել առաջիկա շաբաթ օրը, հայտարարել է Ֆրանսիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն՝ ելույթ ունենալով C News հեռուստաալիքի եթերում:
«Այս փուլում մենք որոշում չենք ընդունել արգելել «դեղին բաճկոնների» ցույցերը, որոնք պետք է տեղի ունենան շաբաթ օրը, բայց կոչ ենք անում մասնակիցներին՝ խելամիիտ գտնվել ու չանցկացնել ցույցեր»,- ասել է Գրիվոն:
«Ցասումն արտահայտվել է, և այն լսել են: Էմանուել Մակրոնը պատասխանել է դրան,- ընդգծել է կառավարության ներկայացուցիչը:- Այժմ երկխոսության և կարծիքների փոխանակման ժամանակն է»:
«Ազգը Ստրասբուրգում տեղի ունեցած սարսափին կարող է պատասխան տալ միայն իր միասնությամբ»,- հայտարարել է նա: