13/12/2018 14:15
Ռուսաստանը սլովակ դիվանագետին ոչ ցանկալի անձ է հայտարարել
Մոսկվան ոչ ցանկալի անձ է հայտարարել Սլովակիայից ռազմական դիվանագետի, նա պետք է լքի Ռուսաստանի տարածքը երկու օրվա ընթացքում, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Դրա հետ կապված Մոսկվայում Սլովակիայի դեսպանին արդեն փոխանցվել է համապատասխան նոտա:
Ինչպես նշել է Զախարովան՝ դա պատասխան է սլովակ իշխանությունների կողմից ՌԴ ներկայացուցչի արտահանձմանը: