14/12/2018 14:55
Մահացել է ամերիկացի երգչուհի Նենսի Ուիլսոնը
Ամերիկյան ջազ երգչուհի Նենսի Ուիլսոնը մահացել է կյանքի 82-րդ տարում, հաղորդում է The Washington Post- ը:
Ըստ թերթի, նա մահացել է դեկտեմբերի 13-ին, Փայոնիրթաունի իր տանը:
Ինչպես նշվում է՝ մահվան պատճառն անհայտ է:
Նենսի Ուիլսոնը իր երաժշտական կարիերայի ընթացքում հասցրել է թողարկել ավելի քան 70 ալբոմ և ստացել երեք Գրեմմի մրցանակ:
1964 թվականին «Թայմ» ամսագիրն անվանել է նրան Էլլա Ֆիցջերդի ժառանգը: