20/02/2019 16:05
Վահագն Չախալյանը կասկածվում է էլիտար շենքեր կառուցող «Եռանավ» ՍՊԸ-ի փոխտնօրենին ծեծի ենթարկելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 19-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օը, ժամը 12։30-ի սահմաններում Դավիթաշեն 4-րդ թաղամասում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Գուրգեն Մելքոնյանի և մեկ այլ քաղաքացու միջև, ինչի հետևանքով Գ. Մելքոնյանը մարմնական վնասվածքներ է ստացել։
Գ. Մելքոնյանի հետ վիճաբանել և նրան մարմնական վնասվածքներ է պատճառել Վահագն Չախալյանը։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Վ. Չախալյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Մելքոնյանն աշխատում է «Եռանավ» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն, ով զբաղվում է էլիտար շենքեր կառուցելով, իսկ Վ. Չախալյանը հանրությանը հայտնի «Կամք» նախաձեռնության համակարգողն է։