21/02/2019 15:02
Ուրցաձորում ուսումնասիրություն, ուղղակի, չսկսեցինք, գնահատեցինք, որ ռեսուրսն ավելի լուրջ գործերի վրա կարելի է ծախսել. Դավիթ Սանասարյան
Այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողներ հետ զրույցում ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը նախ շնորհավորեց Ուրցաձոր համայնքում ընտրությունների արդյունքում հաղթանակ տարած Ռաֆիկ Անդրեասյանին, ապա հիշեցրեց, որ ավելի վաղ այցելել էր նշված համայնք՝ ականջալուր լինելով Անդրեասյանի դեմ համայնքի բնակիչների դժգոհություններին։
Սանասարյանը միաժամանակ հիշեց, որ իրենք այդպես էլ ընթացք չտվեցին ստուգումներին, քանի որ նման անհրաժեշտություն չտեսան։
«Ուսումնասիրություն ուղղակի չսկսեցինք, գնահատեցինք, որ այս փուլում ռեսուրսն ավելի լուրջ գործերի վրա կարելի է ծախսել», - ասաց նա։