Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել 16 քաղաքացի
14/03/2019 13:18

Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել 16 քաղաքացի

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Aysor.am-ի թղթակցին ասացին, որ այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել 16 քաղաքացի։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտից վերսկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:

Օպերայի հարակից տարածքի սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները մասամբ փակել են Թումանյան փողոցի և Մաշտոց պողոտայի խաչմերուկը: Ոստիկանները փորձում են հեռացնել նրանց տարածքից:  







 

Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել 16 քաղաքացի