18/03/2019 11:27
Աննա Հակոբյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ չի ստացել
«Իրավունք» թերթում 11.03.2019 թվականին հրապարակված «Սորոսի հիմնադրամից փող է ստացել նաև Աննա Հակոբյանը» հոդվածը չի համապատասխանում իրականությանը, հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը որևէ առնչություն չունի A&M հրատարակչատան հետ և Բաց հասարակությունների հիմնադրամների հայաստանյան գրասենյակից դրամաշնորհ չի ստացել: