25/03/2019 11:45
Ռումինիան և Հոնդուրասը հայտարարել են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու մասին
Ռումինիան և Հոնդուրասը կիրակի հայտարարել են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու մասին: Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դենչիլեի և Հոնդուրասի նախագահ Խուան Էռնանդեսի համապատասխան հայտարարություններն արվել են Հանրային գործերի ամերիկա-իսրայելական կոմիտեի տարեկան խորհրդաժողովում:
Երկու երկրներն էլ մտադիր են դեսպանատները տեղափոխել Երուսաղեմ:
Ըստ ԶԼՄ-ների՝ այս քայլերն արդեն ողջունել են Թել Ավիվում:
Մամուլին նաև հայտնի է դարձել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի արձագանքը, որը հայտարարել է, որ վարչապետն իր հետ անհրաժեշտ կոնսուլտացիաներ չի անցկացրել: Նա Ռումինիայի կառավարությանը «կատարյալ տգիտության» համար է մեղադրել արտաքին քաղաքականության հարցերում:
Անցած տարվա վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաքը և հայտարարել ամերիկյան դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու մասին: Նմանատիպ որոշում էր կայացրել նաև Գվատեմալան: