26/03/2019 15:01
Առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենը
Կաշառք ստանալու կասկածանքով քիչ առաջ ձերբակալվել է Գյումրու թիվ 27 միջնակարդ դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը, Aysor.am-ին տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Նաիրա Հարությունյանը:
Ըստ աղբյուրի՝ թիվ 27 միջնակարդ դպրոցի տնօրենը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգքրի 311 –րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը) և 309-րդ հոդվածի 1-ին մասնով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) նախատեսված հանցավոր արաք կատարելու մեջ:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ այս դպրոցի գործավարուհին ևս կասկածվում է քաղաքացուց նրան աշխատանքի ընդունելու համար կաշառք վերցնելու մեջ։