27/03/2019 13:42
ԱԺ նախկին մեծամասնության ներկայացուցիչները, թաշկինակներն առած, առավոտից երեկո լաց էին դնում ԵԽԽՎ միջանցքներում. Փաշինյան
Սկսած 2018 թվականի մայիսից՝ նախկին խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, թաշկինակներն առած, առավոտից երեկո լացեր էին դնում ԵԽԽՎ միջանցքներում, որ վաաայ, մեզ այստեղ հետապնդում են, հալածում են, չգիտեմ ինչ են անում, այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նրանք համարում էին, որ այն մանիպուլյացիաները, որ իրենց հաջողվել է անել իշխանավարման տարիներին՝ ամենասուր հարցերը դզել-փչելով, հիմա էլ հակառակն է հաջողվելու անել», - ասաց նա:
Վարչապետը հիշեցրեց, որ ընդամենը երկու օր առաջ հրապարակվել է ԵԽԽՎ Հայաստանի համազեկուցողների հաղորդագրությունը ՀՀ կատարած այցի վերաբերյալ։
«Երրորդ հանրապետութան պատմության մեջ առաջին անգամ է, որ համազեկուզողները գալիս են և այցի արդյունքները զրո պրետենզիա ունեն ՀՀ կառավարության նկատմամբ, զրո կասկած մտադրությունների, քաղաքական փոփոխությունների վեկտորի նկատմամբ», - ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ ժողովրդավարության հաստատումը իրենց կարևոր հաջողություններից է։