11/04/2019 13:45
Վերաքննիչ դատարանը գտավ, որ անձին կարելի է չպատճառաբանված պահել կալանքի տակ. Քոչարյանի պաշտպան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը պատրաստվում է բողոքարկել Վճռաբեկի որոշումը, լրագրողներին ասաց պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:
«Մեզ համար գլխավոր խնդիրն այն է, որ դատարանը, բոլոր հնարավոր նորմերը անտեսելով, պարոն Քոչարյանին շարունակեց պահել կալանքի տակ», - ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ հիմքերով է Վճռաբեկը մերժել Քոչարյանի պաշտպանների ներկայացված բողոքաարկումը որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, Ալումյանն ասաց.
«Պարտադիր բողոքարկելու ենք: Դատարանի որոշումը դեռ չենք ստացել, բայց իհարկե բողոքարկելու ենք։ Հիմքերի մասին այս պահին ոչ մի բան ասել չեմ կարող: Առաջին ատյանի դատարանը, առհասարակ, որևէ պատճառաբանություն չէր պարունակում և մեր բողոքներից մեկի հիմքը ամբողջությամբ հենց դա էր, բայց Վերաքննիչ դատարանի վրա դա տպավորություն չթողեց, Վերաքննիչ դատարանը գտավ, որ կարելի է չպատճառաբանված անձին պահել կալանքի տակ», - ասաց նա: