Կաշառք ստացած փոխնախարարին Փաշինյանն ազատել է աշխատանքից
13/04/2019 11:37

Կաշառք ստացած փոխնախարարին Փաշինյանն ազատել է աշխատանքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել։

Ստորագրած որոշման համաձայն՝ Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:

Հիշեցնենք՝ Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։ Ապրիլի 2-ին դատարանը որոշեց կալանավորել նրան։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն օրենքով վերապահված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի հակազդմանն ուղղված գործառույթների իրականացման արդյունքում, տվյալներ է ստացել ՀՀ առողջապահության նախարարության ղեկավար աշխատողին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ: Հարուցվել էր քրգործ: 

 

 

Կաշառք ստացած փոխնախարարին Փաշինյանն ազատել է աշխատանքից