Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն
13/04/2019 13:49

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն

Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը նախ բարձրացրեց 187 կգ, այնուհետ` 192 կգ` դառնալով փոքր ոսկե մեդալակիր:

Մարտիրոսյանը հրում վարժությունում  առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց225 կգ , երկրորդ մոտեցման ժամանակ՝ 235 կգ։

Երկամարտի 427 կգ արդյունքով՝ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն:

 

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն