15/04/2019 15:23
«Նիկոլ Փաշինյանն իշխանությունը զավթել է ստով». #sutNikol նախաձեռնության համակարգող
Հայաստանի յոթ քաղաքներում մեր համախոհները միացել են ակցիային՝ ցույց տալով, որ ստի ալիքը չի անցել։ Սա առաջին նման ակցիան է, բայց միանշանակ վերջինը չի լինելու, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց #sutNikol նախաձեռնության համակարգողներից Արթուր Դանիելյանն՝ անդրադառնալով առավոտյան Երևանի փողոցներում #SutNikol գրությամբ գրաֆիտիներ պատկերելու ակցիային։
Նախաձեռնության համակարգողներից Նարեկ Սամսոնյանն իր հերթին նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն «իշխանությունը զավթել է ստով»։
«Մեր սիմվոլիկ ակցիան նպատակ է հետապնդում բացահայտելու ստի ու կեղծիքի մթնոլորտի առկայությունը Հայաստանում։ Այսօր մենք իրականացրեցինք ակցիայի երկրորդ փուլը, որը վարչական կամ քրեական իրավախախտման տրամաբանության մեջ չէր տեղավորվում», - ասաց նա։
Նախաձձեռնության մյուս համակարգող Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ նկատեց, որ իրենք համոզված են՝ անցած տարվա ապրիլին «հեղափոխություն տեղի չի ունեցել, այլ՝ պետական հեղաշրջում»։
«Մեր խնդիրն այն է, որ վեր հանենք ստերը, հասարակությունը պետք է քննադատական մոտեցում ցուցաբերի ճշտի նկատմամբ։ Ինչքան էլ իշխանությունն առաջ տանի այն գաղափարը, որ Փաշինյանի թիմն է վատը, ոչ թե ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, այդպես չէ», - ասաց նա։