29/04/2019 11:47
Այրվող շարժիչով Boeing-ի վայրէջքը ՀԱՀ-ում տեսանկարահանվել է (Տեսանյութ)
Air Zimbabwe ավիաընկերության Boeing 767 օդանավը կիրակի Յոհաննեսբուրգի օդանավակայանում վայրէջք է կատարել այրվող շարժիչի պատճառով, հայտնում է The South African-ն:
UM642 չվերթը Յոհաննեսբուրգից Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարե էր թռչում:
Միջադեպի տեսանյութը հրապարակվել է Twitter-յան PigSpotter էջում: Տեսանյութում երևում է, թե շարժիչներից մեկից ինչպես են դուրս ցայտում կրակի լեզվակները:
Զիմբաբվեական iHarare պարբերականը հայտնում է, որ ըստ վակածներից մեկի՝ տեղի ունեցածի պատճառը շարժիչի մեջ թռչնի հայտնվելն էր: Օդանավի ուղևորները և անձնակազմը չեն տուժել: Որոշ ժամանակ անց օդանավը թռչել է Հարարե և հաջող վայրէջք կատարել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոնկոնգյան Cathay Dragon ավիաընկերության օդանավը հարկադիր վայրէջք էր կատարել թայվանյան Գաոսյուն քաղաքում՝ շարժիչներից մեկի մեջ հանկարծակի ծխարձակման պատճառով:
Օդանավում եղել էր 347 ուղևոր: Պատճառները պարզվում են, սակայն արդեն ենթադրություն կա, որ պատճառը կարող էր լինել թռչնի հետ բախումը:
Zimbabwe airliner, Boeing 767, engine on fire. Flight returning to OR Tambo international airport. pic.twitter.com/jWhcr1AnJx
— PigSpotter™ Pty Ltd (@PigSpotter) April 28, 2019