Արհեստական աղմուկ է ստեղծվել ԱԱԾ-ի ու իմ անձի շուրջ, որևէ մեկն իրավունք չունի խոսել շանտաժով. Արթուր Վանեցյան
02/05/2019 15:58

Արհեստական աղմուկ է ստեղծվել ԱԱԾ-ի ու իմ անձի շուրջ, որևէ մեկն իրավունք չունի խոսել շանտաժով. Արթուր Վանեցյան

Արհեստական աղմուկ է ստեղծվել ԱԱԾ-ի ու իմ անձի շուրջ, Արարատում Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Չգիտեմ ում է դա ձեռք տալիս»,- նշեց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե միջիշխանական կռիվ է ԱԱԾ-ի ու Պետական վերահսկողական ծառայության միջև, Արթուր Վանեցյանն արձագանքեց.

«ԱԱԾ-ն ՊՎԾ-ի հետ ի՞նչ ունի կիսելու»։

Լրագրողի մյուս դիտարկմանը, թե ՊՎԾ-ն միակ կառույցն է, որ կարող է ԱԱԾ-ում ստուգումներ իրականացնել, ԱԱԾ տնօրենն ասաց.

«Էդ ձեզ միայն թվում է, նման բան չկա, ընդհակառակը՝ ՊՎԾ-ն կարող է ստուգել մեր ֆինանսաբյուջետային մասը, ուրիշ ոչ մի մաս ստուգելու լիազորություն ՊՎԾ-ն չունի»։

Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենց ստուգելու լիազորություն ունի Գլխավոր դատախազությունը, նաև կարող է գործ հարուցվել ՀՔԾ-ում։

«ԱԱԾ-ն իր աշխատանքն անում է շատ մաքուր, թափանցիկ, օրենքի բոլոր կետերի պահպանմամբ։ Եթե կլինի մի դեպք, երբ ԱԱԾ-ն ինչ-որ մի անձի  նկատմամբ կիրականացնի ապօրինի  հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխանլ տալ թե՛ օրենքի առջև, թե՛ հասարակության առջև»։

Նա շեշտեց՝ որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժով կամ փորձել վախեցնել։

Արհեստական աղմուկ է ստեղծվել ԱԱԾ-ի ու իմ անձի շուրջ, որևէ մեկն իրավունք չունի խոսել շանտաժով. Արթուր Վանեցյան