08/05/2019 11:49
Պարտավոր ենք միշտ պատրաստ լինել պատերազմի. Սասուն Միքայելյան
Երկրապահը ամբողջ հայ ժողովրդի ծոցից է ծնվել, և արցախյան հաղթանակը ամբողջ հայ ժողովուրդն է տարել, այսօր՝ Երկրապահի օրը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
«Այս հաղթանակը ամբողջ հայ ժողովրդինն է՝ մեկին բահ ա բաժին ընկել, մեկին՝ զենք, մեկին՝ գրիչ, մեկին՝ դաժան օրեր։ Այսօր հպարտ ենք բոլորս այս եռատոնի առիթվ։ Պետք է կարողանանք միշտ լինենք համախմբված, միշտ լինենք պատրաստ պատերազմի։ Չեմ ուզում մեր ժողովրդին վախեցնել, բայց պարտավոր ենք միշտ պատրաստ լինել պատերազմի, որովհետև շրջապատված ենք թշնամիներով», - հավելեց ԵԿՄ վարչության նախագահը։
Նա ընդգծեց, որ նախկինում ունեցած բոլոր հաղթանակաները ձեռք են բերվել համախմբվածության արդյունքում։