Արցախի Հանրապետության նախագահները ժամանեցին դատարան (Լուսանկարներ, տեսանյութ)
16/05/2019 16:59

Արցախի Հանրապետության նախագահները ժամանեցին դատարան (Լուսանկարներ, տեսանյութ)

Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ժամանեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի Հանրապետության երկու նախագահները դիմում էին ներկայացրել ՀՀ դատախազին՝ միջնորդելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը:

Նրանք նաև երաշխավորական նամակ էին ներկայացրել դատարանին:  

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: