Արցախի նախագահների՝ դատարան ժամանելուց հետո, ընդդեմ Քոչարյանի ազատ արձակման բողոքի ցույցի մասնակիցների թիվը մեծացավ (Լուսանկարներ)
16/05/2019 17:18

Արցախի նախագահների՝ դատարան ժամանելուց հետո, ընդդեմ Քոչարյանի ազատ արձակման բողոքի ցույցի մասնակիցների թիվը մեծացավ (Լուսանկարներ)

Արցախի նախագահների՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարան ներկայանալուց հետո, դատարանի բակում մեծանում է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիների թիվը։ 

Aysor.am-ի թղթակիցը դատարանի բակից տեղեկացնում է, որ իրավիճակը լարված է: Տեղում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացել:

Այս պահին նախագահները դատարանում պնդում են իրենց երաշխավորությունը՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դիմաց: Նրանցից յուրաքանչյուրը 500 հազարական դրամ գրավ են վճարելու։ 

Արցախի նախագահների՝ դատարան ժամանելուց հետո, ընդդեմ Քոչարյանի ազատ արձակման բողոքի ցույցի մասնակիցների թիվը մեծացավ (Լուսանկարներ)