16/05/2019 14:07
Աբեն արձագանքել է ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությանը
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների շուրջ իրավիճակին, հայտնում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ Ճապոնիան մտահոգված է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով:
Նա նաև հավելել է, որ տարածաշրջանում իրավիճակի վրա ազդում են ԱՄՆ-Իրան հարաբերությունների վատթարացումը:
Աբեն ընդգծել է, որ այս պահին Մերձավոր Արևելքում իրավիճակը «չափազանց լարված է»: