16/05/2019 11:32
Հայաստանում գործազրկության հետ կապված խնդիրները բավականին լուրջ են. Տիգրան Ավինյան
Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Տիգրն Ավինյանն անդրադարձավ երեկ մեկնարկած «Աշխատիր Հայաստան» ծրագրին:
«Հայաստանում գործազկության հետ կապված խնդիրները բավականին լուրջ են, և 2018 թվականին ներդրված նոր մեթոդաբանությամբ՝ միջգերատեսչական հանձնաժողովը մշակել է մի ծրագիր, որը հենված է երեք հենասյան վրա:
Առաջինը՝ մարդկային կապիտալի զարգացումն է, երկրորդը՝ զբաղվածության խթանումը և երրորդը՝ ինստիտուցիոնալ բարեփոխումների և այս երեք ուղղություններով կոնկրետ թիրախներ և ժամանակցույց է սահմանվելու», - ասաց նա:
Ավինյանը խնդրեց գերաեսչություններին մինչև հունիսի տասնհինգը սահմանել ժամանակացույցը:
Տիգրան Ավինյանի խոսքով՝ միջոցառումները պատրաստ են, և պետք է հստակ թիրախներ սահմանել: