16/05/2019 18:12
Շանհայում 10 մարդ է հայտնվել փլված շենքի ավերակներում
Շանհայում 10 մարդ հայտնվել է փլված շենքի ավերակներում, հայտնել է «Պենպայ» տեղական լրատվական պորտալը:
Միջադեպը տեղի է ունեցել օրվա առաջին կեսին՝ Չանինի շրջանի Չժաոհուա փողոցում: Նշվում է, որ անհայտ պատճառով մասամբ փլվել է ֆաբրիկայի շենքի տանիքը։
Փլատակների տակ են մնացել տասը բանվորներ, որոնցից երեքին արդեն հաջողվել է փրկել:
Մնացածների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել: Վթարի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Փլուզման տեղամասի մակերեսը կազմում է մոտավորապես հազար քառակուսի մետր: