22/05/2019 16:01
Տարակուսում ենք՝ ինչպե՞ս է որոշվել Լուսավորչի առաջնահերթությունը Մաշտոցի համեմատ. Ասողիկ քահանա Կարապետյան
Ասողիկ քահանա Կարապետյանը ողջունում է Երևանի քաղաքապետարանի կայացրած որոշումը՝ Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ. Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ։
«Ողջունում ենք Երևանի քաղաքապետարանի կայացրած որոշումը՝ Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ. Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ, բայց և տարակուսում, թե ինչպե՞ս է որոշվել Լուսավորչի առաջնահերթությունը Մաշտոցի համեմատ։
Տարակուսանքի մեջ մնացինք նաև ազգային-հոգևոր արժեքների վերաբերյալ քաղաքական ուժերի քննարկումներում հնչող լեզվաբանության առթիվ:
Սիրենք մեր Հայրենին և միշտ հավատարիմ մնանք մեր նախնյաց սրբազան ժառանգությանը», - Facebook-ի իր էջում գրել է Ասողիկ քահանա Կարապետյանը։