Վարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին

25/05/2019 11:31

Վարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և կառույցների հավատարմագրված դեսպանների հետ: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։
Կառավարության ղեկավարը ողջունել է դեսպաններին և նշել, որ ուրախ է հանդիպման առիթի համար: Վարչապետն ասել է, որ կառավարության ձևավորման օրից մեկ տարի անց պատեհ է համարում կիսվել միջազգային գործընկերների հետ տպավորություններով՝ մեկ տարվա արդյունքների, խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ:

Ներկայացնելով մեկ տարվա աշխատանքի իր գնահատականը՝ Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձել է տնտեսական խնդիրներին, դրանց տրված լուծումներին և արձանագրված արդյունքներին:

«Առաջին խնդիրը, որ ունեցել ենք տնտեսական առումով, մակրոտնտեսական կայունության պահպանումն է: Եվ ոչ առանց դժվարությունների մենք այս խնդիրը կարողացանք լուծել, որովհետև նախորդ տարվա սեպտեմբերին, այսինքն՝ հեղափոխությունից ընդամենը 3 ամիս անց, մենք ռեցեսիոն շեմին մոտեցանք, և տնտեսական իրավիճակը կարող էր լարվել: Բայց մեզ հաջողվեց հաղթահարել այդ նեգատիվ միտումները, և այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով մենք ունենք 7.1 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ: Պետք է ասեմ, որ թեև այս աճի ծավալը մեզ գոհացնում է, բայց մենք հասկանում ենք, որ տնտեսական հեղափոխության վիճակագրությունը մի փոքր ավելին է: Առնվազն մենք պետք է փորձենք, կարողանանք 2-3 տոկոսով ավելացնել մեր տնտեսական աճի տեմպը:

Տնտեսության մեջ հետաքրքիր միտումներից կարող եմ առանձնացնել ստվերային տնտեսության կրճատումը: Ըստ էության, նախորդ մեկ տարվա ընթացքում Հայաստանում հայտնվել է 51 հազար նոր աշխատատեղ: Դրանք այն աշխատատեղերն են, որոնք գործատուներն իրենք են հայտարարագրել հարկային մարմիններում, այսինքն՝ սրանք ոչ թե վերլուծության արդյունք են, ինչպես հաճախ մեր քաղաքական մրցակիցները փորձ են անում ներկայացնել, այլ կոնկրետ գործատուների, բիզնեսի կողմից հայտարարագրված ցուցանիշներ, որոնք նրանք ներկայացրել են հարկային մարմիններին, որը նրանց համար առաջացրել է հարկային պարտավորություններ: Եվ մեր գնահատականն այն է, որ այս 51 հազար աշխատատեղերի 1/5-րդը նոր ստեղծված աշխատատեղերն են նախորդ տարվա ընթացքում: Դա ստացվում է մոտավորապես 10 հազար աշխատատեղ, ինչը, կարծում եմ, վատ ցուցանիշ չէ:

Հաջորդ ցուցանիշը, որի մասին ես կուզենայի նշել, պետական բյուջեի եկամտային մասի գերակատարումն է: Մենք արդեն հայտարարել ենք, որ այս տարվա պետական բյուջեն 62 մլրդ դրամով առնվազն գերակատարելու ենք: Դա մոտավորապես 130 մլն դոլար է: Եվ այստեղ էլ, երբ ես առաջին անգամ այս մասին հայտարարեցի, ասվում էր, որ դեռ տարին կավարտվի, կտեսնենք՝ իրականություն կդառնա՞, թե՞ ոչ: Բայց ես ուզում եմ ասել, որ մենք իրականում մի փոքր խորամանկություն ենք արել և գործնականում արդեն ունենք այդ թիվը: Եվ կասկած չկա, որ մինչև տարեվերջ պետական բյուջեի գերակատարման ծավալները կլինեն շատ ավելի մեծ:

Հաջորդ ցուցանիշը, որ կուզենայի նշել, առևտրի ոլորտին է վերաբերում: Անցած տարվա մայիսից մինչև այս տարվա մայիս մեր երկրում 84 մլն ՀԴՄ ավելի է տպվել, քան նախորդ տարի, ինչը նշանակում է, որ այսքան ավելի գործարք տեղի է ունեցել և տեղի է ունեցել ոչ ստվերում, ինչն ապահովել է մեր հավելյալ բյուջետային եկամուտների մի զգալի մասը:
Ամենամեծ մարտահրավերը, որ այսօր ունենք տնտեսությունում, իհարկե, օտարերկրյա ներդրումներն են: Մենք ամեն ինչ անում ենք՝ մեր երկիրն օտարերկրյա ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու համար: Բայց կա նաև համոզմունք և գիտակցում, որ առանց իրապես անկախ դատական համակարգի մենք այս խնդիրը լիարժեք չենք լուծի, որովհետև ցանկացած ներդրող ուզում է իր ներդրումների, ձեռք բերած սեփականության անվտանգություն, իսկ այդպիսի երաշխիք կարող է լինել միայն իրապես անկախ դատական համակարգը, որը հիմնվում է օրենքների վրա, և սուբյեկտիվ մոտեցումները բացառվում են», - ասել է կառավարության ղեկավարը:

Ինչ վերաբերում է քաղաքական առումով հաջողություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 հիմնական արդյունք է առանձնացրել: «Առաջինն այն է, որ մենք քաղաքական առումով նույնպես կարողացել ենք մեր երկրում ապահովել կայունություն և բնականոն ժողովրդավարական զարգացումներ, և, ի վերջո, ունեցել ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային հանրության կողմից գնահատվել են՝ որպես ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ, և դա շատ կարևոր ցուցանիշ է մեզ համար: Այսպիսի բան մեր երկրում տեղի չէր ունեցել, առնվազն խորհրդարանական ընտրությունների մասով: Իհարկե, խորհրդարանական ընտրությունների հետ կապված կարող եմ ասել, որ ես ինքս հույս ունեի, որ խորհրդարանում ներկայացված ուժերի թիվը շատ ավելի մեծ կլիներ, բայց մարդիկ ընտրեցին այնպես, ինչպես ընտրեցին, և կարծում եմ, որ այսօր էլ խորհրդարանում ներկայացված է այն քաղաքական ներկապնակը, որը պետք է ներկայացված լիներ: Եվ մենք միարժեքորեն համարում ենք սա մեր ամենամեծ քաղաքական ձեռքբերումը, որ մեզ հաջողվել է ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություն անել:

Ես դեռ շատ երկար ժամանակ առաջ մի քանի անգամ ընդգծել եմ իմ ելույթներում, հոդվածներում, երբ դեռ ընդդիմադիր քաղաքական գործիչ էի, որ ընդհանրապես ժողովրդավարական իշխանության ամենամեծ առաքելությունը ոչ միայն ազատ, արդար ընտրություններով իշխանության հասնելն է, այլև ազատ, արդար ընտրություններով իշխանությունից հեռանալը: Եվ այս առումով կարծում եմ, որ մենք որևէ կերպ չենք կարող և չենք շեղվի այս տեսլականից, որովհետև նախկինում էլ բազմիցս դա համարել եմ անձամբ իմ ամենամեծ քաղաքական առաքելությունը: Թե ինչքան դա կտևի, արդեն քաղաքական գործընթացների և ժողովրդի որոշելիքն է», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ արտաքին քաղաքական ասպարեզում նույնպես հաջողվել է կայունություն ապահովել.«Մեր հարաբերությունները շարունակում են ռազմավարական բնույթ կրել Ռուսաստանի Դաշնության հետ, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, այժմ՝ նախագահող երկիր: Մեզ հաջողվեց, ի վերջո, նաև որոշակի լուծումների հասնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, և ես համարում եմ, որ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում մեր հարաբերությունները զարգանում են բնականոն, Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն:

Մեզ հաջողվեց բնականոն զարգացնել մեր հարաբերությունները նաև Եվրամիության հետ: Մենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ ճանապարհային քարտեզն արդեն վերջնականացնելու փուլում ենք, և, ըստ էության, առաջիկա շաբաթների ընթացքում կվերջնականանա, և մենք այդ ուղղությամբ կաշխատենք:

Մեր մյուս գործընկերների հետ նույնպես բնականոն հարաբերություններ ենք հաստատել: Մեզ հաջողվել է պահպանել և զարգացնել լավ մթնոլորտը մեր անմիջական հարևան երկրների՝ Իրանի, Վրաստանի հետ: Մենք շատ լավ աշխատանքային մթնոլորտ ենք հաստատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: Այս ընթացքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է տեղի ունեցել Հայաստանում, որն իսկապես հաջողություն էր և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ մեր կառավարության համար: Այս ընթացքում պաշտոնական այց եմ ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, աշխատանքային այցով եղել եմ Ֆրանսիայում, իհարկե, Բրյուսելում եմ եղել մի քանի առիթներով, Եվրախորհրդում: Կարծում եմ, որ բավական լավ միջավայր և մթնոլորտ է ստեղծվել մեր հետագա հարաբերություւնները զարգացնելու համար Եվրասիա մայրցամաքում:
Մենք բնականոն հարաբերություններ ենք զարգացնում նաև Միացյալ Նահանգների հետ: Վերջերս մեկնարկեց Միացյալ Նահանգների հետ ռազմավարական երկխոսությունը, և մենք հույս ունենք և համոզված ենք, որ լավ արդյունքներ կունենանք այդտեղ: Իհարկե, մեր այլ գործընկերների հետ նույնպես շատ ակտիվ հարաբերություններ ենք զարգացնում, շատ ակտիվ աշխատում ենք Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, Հնդկաստանի հետ, եվրոպական մեր գործընկերների հետ և համոզված ենք, որ այս կառուցողական մթնոլորտը հնարավոր կինի պահպանել»:

Ապա վարչապետ Փաշինյանն անդրադարձել է դատաիրավական ոլորտում ստեղծված իրավիճակին՝ խոսելով այս բնագավառում բարեփոխումների անհրաժեշտության և այդ գործընթացում միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորության մասին: «Իհարկե, այսօր մեր ամենամեծ ընթացիկ խնդիրը կապված է դատաիրավական համակարգի հետ: Գիտեք, որ վերջին շրջանում իրադարձություններ են տեղի ունեցել և հիմա էլ կարծես թե շարունակում են տեղի ունենալ:

Քաղաքական խնդիրը, որ կանգնած է կառավարության առաջ, և վերջին մեկ տարվա ընթացքում անձամբ ես ստիպված եմ եղել անընդհատ բախվել մի քաղաքական իրողության հետ, որ մեր հանրային կարծիքը, մեր հանրությունը դատական բոլոր հնարավոր որոշումների պատասխանատվությունը դնում է կառավարության վրա: Չնայած նրան, որ ես հստակ հայտարարել եմ, որ դատական գործընթացներին չեմ մասնակցում և մասնակցելու որևէ ցանկություն չունեմ, բայց վերջին մեկ տարվա ամենամեծ խնդիրը կապված է նրա հետ, որ մեր հանրությունը բացարձակապես բոլոր դատական որոշումների պատասխանատվությունը դնում է կառավարության վրա, և բացարձակապես բոլոր որոշումները մեկնաբանվում են՝ որպես վարչապետի անձնական որոշումներ հանրության շրջանում: Սա նախկինից եկող շատ բարդ իներցիա է: Երբեմն կառավարությունը ստիպված է լինում ուղղակի բարձրաձայն տարանջատվել այդ բոլոր հնարավոր դատական որոշումներից, որովհետև այդտեղ վստահության որոշակի ճգնաժամի խնդիր կարող է առաջանալ:

Եվ, իհարկե, այս փուլում մենք հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերների հետ սերտորեն կհամագործակցենք՝ Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար, որովհետև ես շատ երկար վերլուծում էի, թե ինչն է, այնուամենայնիվ, այսպիսի վերաբերմունքի և այսպիսի հանրային ընկալման պատճառը: Եվ ինձ համար պարզ էր, որ կա որոշակի դիսաբալանս այսօրվա ստեղծված իրավիճակում: Այդ դիսբալանսն արտահայտվում է հետևյալում. այսօր Ազգային ժողովը ներկայացնում է ժողովրդին և ժողովրդի ընտրությունը, այսինքն՝ Ազգային ժողովի պատգամավորները, կոնկրետ այդ անուններով մարդիկ հիմա գտնվում են Ազգային ժողովում մի պարզ պատճառով, որովհետև ժողովուրդը քվեարկել է կոնկրետ այդ մարդկանց կողմից ներկայացվող քաղաքական ուժին: Ես հիմա վարչապետ եմ մի պարզ պատճառով, որովհետև, նախ որպես վարչապետի թեկնածու հանդես եմ եկել և այն քաղաքական ուժը, որի համամասնական ցուցակը ես գլխավորել եմ, ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնությունը, և ես այդ քվեի բերումով դարձել եմ վարչապետ:

Քաղաքական առումով հատկապես հեղափոխությունից հետո առաջանում է մի պարզ հարց. իսկ Հայաստանի Հանրապետությունում ո՞ւմ է ներկայացնում դատական իշխանությունը, ումի՞ց է բխում այդ իշխանությունը, ո՞ւմ իշխանությունն է իրացնում Հայաստանում դատական իշխանությունը: Սա ասում եմ, որովհետև Հայաստանի Սահմանադրության 2-րդ և ոչ փոփոխելի հոդվածում արձանագրված է հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմինների միջոցով: Եվ այստեղ, այս շարքի մեջ դատարանները Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմիններն են, և մեր Սահմանադրությունը հստակ գծագրում է, որ այդ պետական մարմինները պետք է ուղիղ կապ ունենան ժողովրդից, այսինքն՝ պետք է ժողովրդի անունից գործելու մանդատ և լիազորություն ունենան: Եվ խնդիրն այն է, որ, ըստ էության, վերջին մեկ տարվա քաղաքական իրողությունների բերումով մենք այդպիսի իրավիճակ չունենք: Այստեղից է, որ անընդհատ դատական որոշումները մեր հանրության շրջանում հուզումներ են առաջացնում, հանրությունը պարզապես չի վստահում մեր դատական համակարգին, և սա ճգնաժամի շարունակական աղբյուր կարող է դառնալ:

Համոզված եմ, որ եկել է ժամանակը այս խնդիրը լուծելու, բայց վստահ եմ նաև, որ չի կարելի վերարտադրել այն դատական նախկին համակարգը, որ մենք ունեցել ենք: Ես երկար տարիներ այդ մասին գրել եմ, ելույթներ եմ ունեցել, նույնիսկ դատապարտվել եմ այդ դատական համակարգի կողմից, և իմ համոզմունքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները կլինեն բացարձակապես անիմաստ, եթե մենք չունենանք իրապես դատական համակարգ, որի որոշումներն ընդհանրապես չմեկնաբանվեն, այսինքն՝ որի որոշումներն ուղղակի ընդունվեն որպես որոշում, որը կայացվել է Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անունից և չի քննարկվում, առնվազն բացի այն ընթացակարգերից, որ բողոքարկում են և այլն: Բայց մեծ հաշվով չկա այդ մթնոլորտը, թե ահա ով ում վրա երբ ինչպես ազդեց, որ այս որոշումը կայացվի: Եվ այս առումով՝ եթե Հայաստանում գործադիր, օրենսդիր իշխանությունները վայելում են ժողովրդի վստահությունը, եկել է ժամանակը, որպեսզի նաև դատական իշխանությունը վայելի ժողովրդի վստահությունը:

Ոչ թե դատական իշխանությունը վայելի կառավարության վստահությունը, այլ ժողովրդի վստահությունը, որովհետև եթե կառավարությունը, օրինակ, ուզենար այս մեկ տարվա ընթացքում, որ Հայաստանում լիներ իր համար վստահելի դատական համակարգ, այդ դատական համակարգը կար և այսօր էլ կա, և կառավարությանը ոչ մի բան չի խանգարում այդ դատական համակարգն իր համար դարձնել վստահելի, մանավանդ, որ այդ դատական համակարգը սովոր է աշխատել այդ պայմաններում, երբ կառավարության և դատական համակարգի միջև կա, այսպես ասած, փոխադարձ վստահություն: Բայց մեզ համար այդ ճանապարհն անընդունելի է եղել և անընդունելի է, որովհետև դա դեմ է այն արժեքներին, որոնց վրա հենվելով մենք Հայաստանում իրականացրել ենք այսպիսի փոփոխություններ: Եվ մենք հույս ունենք և համոզված ենք, որ մեզ կհաջողվի մեր միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձևավորել վստահելի դատական համակարգ», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև ՀՀ վարչապետը պատասխանել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների հարցերին, որոնք վերաբերում էին դատական համակարգում բարեփոխումների իրականացմանը, անցումային արդարադատությանը, ձեռնարկվող քայլերին, կառավարության կառուցվածքային փոփոխություններին, պետական կառավարման համակարգի բարեփոխմանը և այլն:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:27 Երևանի մի շարք հասցեներում լույս չի լինի Այսօր, 10:20 «Իրատես». Պատգամավորները դժվարությամբ են հաղորդակցվում ԿԳՄՍ նախարարի հետ Այսօր, 10:16 «Ժողովուրդ». Սամվել Բաբայանը դեռևս չի ցանկանում բավարարվել իրեն առաջարկված պաշտոնով Այսօր, 10:12 «Հրապարակ». Իշխանությունը խուճապի նշաններ է ցույց տալիս Այսօր, 10:08 «Ժողովուրդ». Տիգրան Արզաքանցյանը քրեական գործով դեռևս չի հարցաքննվել Այսօր, 10:03 «Փաստ». Գյուղական շատ բնակավայրերում անորոշ ու անհասկանալի իրավիճակ է Այսօր, 10:01 «Իրատես». Կորոնավիրուսը շատ դաժան վարվեց իշխանության հետ Այսօր, 09:55 «Հրապարակ». Երևանի ավագանու նիստին ընդդիմություն-«Իմ քայլը» հերթական ձեռնամարտը տեղի կունենա Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Կապանում կատարվածն ակնհայտորեն կուտակված ցասում էր, որի բռնկված կրակի վրա կարող էին շատերը տաքացնել իրենց ձեռքերը Այսօր, 09:43 «Իրատես». Նիկոլ Փաշինյանն ու նրա շրջապատը պլանավորել են «ֆեյք-մաքսանենգություն» օպերացիան Այսօր, 09:35 «Հրապարակ». ԱԺ-ում շրջանառության մեջ են հայտնվել մասմեդիան «կանոնակարգող» մի շարք օրենքներ 25/05/2020 22:10 Ինձ հարցեր են ուղղվել, ես այդ հարցերին պատասխանել եմ․ իմ հրաժարականի հարցը չի քննարկվել․ ԿԳՄՍ փոխնախարար 25/05/2020 22:09 Ընտրեցի պայքարի այս եղանակը․ Սմբատ Գոգյանը՝ հրաժարականի դիմում ներկայացնելու մասին 25/05/2020 21:08 ԱԱԾ տնօրենն այցելել է պետական սահմանը վերահսկող ուղեկալներ 25/05/2020 20:38 Շվեյցարիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 10 նոր դեպք 25/05/2020 20:22 Ղազախստանում կորոնավիրուսով վարակվածների ավելի քան կեսը ապաքինվել են 25/05/2020 20:17 «Aston Martin»-ը կփոխի գործադիր տնօրենին 25/05/2020 20:08 ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները երբեք չեմ հրապարակելու. Արթուր Վանեցյան 25/05/2020 20:02 Երգիչ Հայկ Գևորգյանը իսպանական երգով է ներկայացել (Տեսանյութ) 25/05/2020 19:55 Ո՛չ հերքում եմ, ո՛չ չեմ հերքում. Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Միքայել Մինասյանին գործարք առաջարկելու մասին 25/05/2020 19:51 Իրանում գրանցվել է COVID-19-ից մահվան ամենացածր թիվը 2,5 ամսում 25/05/2020 19:41 Զիդանը խախտել է կարանտինային ռեժիմը՝ մեկնելով գյուղ 25/05/2020 19:22 Աբսուրդի ժանրից է, «ռազբորկա» չի եղել․ ԿԳՄՍ փոխնախարարն՝ իր ու Գոգյանի հարաբերությունների մասին 25/05/2020 19:14 Գործել եմ բացառապես իմ պաշտոնական լիազորությունների շրջանակում. Վանեցյան 25/05/2020 19:06 Աֆղանստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 11 հազարը 25/05/2020 19:02 Մեծ ակնկալիքներ չունենանք, բովանդակության մանրամասների հետ կապված հայտարարություն չի նախատեսվում․ Մխիթար Հայրապետյանը՝ Գոգյանի և Թամրազյանի մասնակցությամբ նիստի մասին 25/05/2020 18:45 Արմեն Մինասյան. Ադամանդե կրքեր 25/05/2020 18:40 Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները համատեղ հայտարարություն են տարածել 5G ցանցի վերաբերյալ 25/05/2020 18:31 Աննա Հակոբյանն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել 25/05/2020 18:21 Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսը, հայտարարել է երկրի նախագահը 25/05/2020 18:16 Արցախի նախագահի աշխատակազմը նոր ղեկավար ունի 25/05/2020 18:06 Իտալիայում բացվել են մարզադահլիճներն ու լողավազանները 25/05/2020 17:55 Ռումինիայում COVID-19 դեպքերի թիվն աճել է ավելի քան 200-ով 25/05/2020 17:42 Սյունիքի բազմաթիվ բնակիչներ ոստիկանությունից ծանուցումներ են ստանում բողոքի ակցիային մասնակցելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին. Հայտարարություն 25/05/2020 17:34 Դանակով զինված տղամարդը Հյուսիսային Կարոլինայում եկեղեցի է ներխուժել 25/05/2020 17:29 Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել երկաթուղային տրանսպորտի նկատմամբ 25/05/2020 17:17 ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի մասնակցությամբ ԱԺ-ում փակ նիստ է ընթանում 25/05/2020 17:12 Բելգիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 250 նոր դեպք 25/05/2020 16:57 Արցախի նախագահն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել 25/05/2020 16:48 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ 25/05/2020 16:41 Վարչապետին է ներկայացվել ԱԳ նախարարության 2019 թ. գործունեության հաշվետվությունը 25/05/2020 16:30 Նիկոլ Փաշինյանի իշխանության համար աշխատող ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում. AntiFake-ը ներկայացրել է մշտադիտարկման ամփոփումը 25/05/2020 16:26 Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի. արձանագրվել է մահվան 9 դեպք 25/05/2020 16:20 Ճապոնիան չեղարկում է արտակարգ դրության ռեժիմը 25/05/2020 16:15 Ոչ թե պետք է ծառայողական քննություն լիներ, այլ ՀՔԾ-ում անմիջապես պետք է քրեական գործ հարուցվեր. Մարուքյանը՝ Կապանի դեպքերի մասին 25/05/2020 16:09 Քաջարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. բռնության ենթարկվածի հարազատներին համոզում են ոստիկանությունից հետ վերցնել բողոքը 25/05/2020 16:06 Գեղարքունիքում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 406-ի 25/05/2020 16:03 Մինչև 2021թ․-ի մայիս ազատել հարկերից, կիսով չափ փոխհատուցել աշխատավարձերը և վարկերի տոկոսները. «Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա»-ն բաց նամակով դիմել է վարչապետին 25/05/2020 16:00 Կարինե Բուռնազյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս. դերասանուհին մահացել է 61 տարեկան հասակում 25/05/2020 15:44 Ապօրինություն՝ Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում․ ոստիկանության բացահայտումը 25/05/2020 15:40 Համավարակի դեմ պայքարին իշխանությունները մոտեցել են ոչ թե մասնագիտական դիրքերից, այլ զուտ իրենց քաղաքական և պոպուլիստական նպատակների իրագործման տեսանկյունից. Հայտարարություն 25/05/2020 15:38 Պատրաստվում ենք շարունակել մեր աշխատանքներն էլ ավելի ուժեղ, էլ ավելի բովանդակային և հասցեական. Թանդիլյան 25/05/2020 15:34 Վճռաբեկ դատարանը բավարարել է 2008թ. նախագահական ընտրություններին վերաբերող քրգործերով մեղադրական դատավճիռների դեմ ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքները 25/05/2020 15:19 Բռունցքներով կգան, թե թիկունքից կխփեն, մենք առաջ ենք տանելու մեր օրակարգը. Էդմոն Մարուքյան 25/05/2020 15:12 Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով 25/05/2020 15:01 ՊԵԿ. Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետը կրճատվում է 25/05/2020 14:45 Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից կորոնավիրուսով 33 երեխա չի հոսպիտալացվել, հաստատության ներսում միայն 15 վարկակիր կա. Սոնա Մարտիրոսյան 25/05/2020 14:34 Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ 25/05/2020 14:26 Կրտսեր պարեկի համար մինիմալ աշխատավարձը կլինի 320 հազար դրամ 25/05/2020 14:16 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են նվիրատվություններ ստացվել 25/05/2020 14:04 Մենք կարող ենք հաղթել այս վիրուսին՝ միահամուռ, կազմակերպված, բարձր գիտակցությամբ և ինքնավստահ. Աննա Հակոբյան 25/05/2020 13:59 Ինչու ամուսինները ավտոմեքենայի մեջ պետք է դիմակ կրեն, իսկ իրենց տանը կամ անկողնում` ոչ. Կարեն Քոչարյան 25/05/2020 13:52 ՊԲ ստորաբաժանումները հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին. Արայիկ Հարությունյանն ընդունել է Ջալալ Հարությունյանին 25/05/2020 13:48 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 289 դեպք 25/05/2020 13:42 Իսրայելցի զինվորականները կրակ են բացել իրենց վրա հարձակված երկու պաղեստինցու ուղղությամբ 25/05/2020 13:37 Վրացի պրոֆեսոր. Ես անձամբ եմ լսել Արսեն Թորոսյանի խոսքերը, պատասխանատվությունից խուսափելու նրա փորձը ապարդյուն է 25/05/2020 13:32 Ռազմական պայմաններում հանրաքվեն չչեղարկելը «բրոնյայի» վիճակում է դնում զորահավաքի ենթակա մոտ 14 հազար պոտենցիալ քաղաքացու. Վահագն Հովակիմյան 25/05/2020 13:27 Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 21245-ի 25/05/2020 13:21 Իշխանության որակը համարժեք չէ այսօրվա բարդ իրականությանը. Էլինար Վարդանյան 25/05/2020 13:15 Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը պանդեմիայի սկզբից ի վեր գերազանցել է 360 հազարը 25/05/2020 13:09 Արցախում ևս մեկ զորամաս անցավ սննդի ապահովման նոր տարբերակի 25/05/2020 13:05 Թրամփը հայտարարել է, որ տարեկան աշխատավարձը նվիրաբերել է ԱՄՆ-ի կարիքների համար 25/05/2020 13:00 Արայիկ Հարությունյանը իրավապահներին խնդրել է իր հատարարությունը դիտարկեն որպես հանցագործության մասին հաղորդում 25/05/2020 12:57 «Արսեն ջան, չե՞ք ամաչում». Վրաստանի խորհրդարանի պատգամավորը դիմել է Արսեն Թորոսյանին 25/05/2020 12:50 Քննչական կոմիտեն անհարկի շահարկել է համայնքի ղեկավարի անունը. Քաջարանի համայնքապետարան 25/05/2020 12:45 Էդվարդ Նալբանդյանը համաձայնել է մասնակցել ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին 25/05/2020 12:37 2021-ի առաջին եռամսյակում նախատեսվում է Երևանում անցնել «Պարեկային ոստիկանություն» ծառայության 25/05/2020 12:27 Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 92 հիվանդ 25/05/2020 12:18 Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ 25/05/2020 12:14 Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսի հիվանդացության 34 դեպք 25/05/2020 12:05 Պարետատանը քննարկել ենք դիմակները հանրային վայրերում ավտոմատների միջոցով վաճառելու հարցը․ արդյունքում գինը մոտ 100 դրամով կիջնի․ Գեղամ Գևորգյան 25/05/2020 11:57 Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 վարակի ընդամենը մեկ նոր դեպք 25/05/2020 11:50 Իշխանությունների դիլետանտիզմն ու անճարությունը մեզ հասցրել են այն սահմանին, որից այն կողմ պետականության կորուստն է. պիտի սթափվենք ու գործենք. Վլադիմիր Գասպարյան 25/05/2020 11:45 Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանը լինի այն վայրը, որտեղ դուք կկարողանաք լիարժեք իրացնել ձեր տաղանդ. Վարչապետը շնորհավորել է շրջանավարտներին 25/05/2020 11:38 ԱԱԾ-ից կրկին հերքում են՝ Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել վարչապետին 25/05/2020 11:30 Ի, տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես. Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլայ Բաղդասարյանին 25/05/2020 11:24 Ջերմուկ քաղաքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի 25/05/2020 11:16 Տուվայի ղեկավարը հայտարարել է իր հոսպիտալացման մասին 25/05/2020 11:11 5G առաջին ցանցը հայտնվել է Շվեդիայում 25/05/2020 11:07 Այսօրվանից բոլոր վայրերում դիմակի առկայությունը պարտադիր կլինի․ դրա բացակայության դեպքում քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով 25/05/2020 11:03 Կորոնավիրուսի դեպքերից այլ պատճառով մահերից մեկը մայրական մահ է. ԱՆ 25/05/2020 10:54 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 452, մահվան՝ 12 նոր դեպք 25/05/2020 10:51 Սյունիքում վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակվածին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան. Shamshyan.com 25/05/2020 10:44 Կապանում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ 25/05/2020 10:36 Շենգավիթ վարչական շրջանում ջուր չի լինի 25/05/2020 10:29 Երևանում և Կոտայքում լույս չի լինի 25/05/2020 10:20 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11 դեպք 25/05/2020 10:11 Վաղը գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում 25/05/2020 00:04 Քաջարանում ձերբակալվածները կասկածվում են անձին առևանգելու և ծեծի ենթարկելու մեջ. Քննչական կոմիտե 24/05/2020 23:32 Մայիսի 25-ից հունիսի 3-ը Սևանում կարգելվի անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը