Մարտի 1-ի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել. միջնորդվել է կալանավորել նրան
06/06/2019 12:49

Մարտի 1-ի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել. միջնորդվել է կալանավորել նրան

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալված ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել։

«Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նա ասաց նաև, որ Գեղամ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասը սահմանում է սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով։

Հիշեցնենք՝ հունիսի 4-ին 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու կասկածանքով ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա էր ձերբակալվել։

Հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Մարտի 1-ի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել. միջնորդվել է կալանավորել նրան