14/06/2019 18:23
Քոչարյանի գործ. նույն դատավորը նույն հարցով երկրորդ անգամ հեռացավ խորհդակցական սենյակ
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի և մյուսների միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։
Դատավորը որոշումը կհրապարակի հունիսի 18-ին՝ ժամը 16։00-ին։
Սեդա Սաֆարյանը բացարկ էր հայտնել դատարանին և միջնորդել էր դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնել։
Այդ միջնորդությունից հետո ստեղծվել էր բացառիկ իրավիճակ. Սաֆարյանի միջնորդությանը միացել էին դատավարության բոլոր կողմերը, նույնիսկ՝ Քոչարյանի ու մյուս մեղադրյալների փաստաբանները, իհարկե, որոշ վերապահումներով, միայն միջնորդության եզրափակիչ մասին։