.jpg)
18/06/2019 11:20
Դատավորի երդում տալու պահից, դատավորներն ընկերներ չեն ունենում այլևս. Վահե Գրիգորյանը՝ իշխանության հետ հարաբերությունների մասին
Այսօր Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ թեկնածու Վահե Գրիգորյանը պնդեց, որ «Իմ քայլը» խմբակցությունում, ինչպես նաև քաղաքական տարբեր կուսակցություններում ունի շատ ընկերներ:
«Ես չեմ թաքցնելու ու չեմ թաքցնում, որ ունեմ շատ ընկերներ «Իմ քայլը» խմբակցությունում, տարբեր քաղաքական կուսակցություններում ու խմբավորումներում: Ոչ մի տարօրինակ բան չկա դրանում, ես չէի կարող չունենալ, իմ գործունեությունը ամբողջությամբ եղել է քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը: Մեր ընկերությունը եղել է գաղափարական հիմքի վրա, որը ամենևին էլ ոչ կուսակցական գաղափարական հիմքն է՝ ժողովրդավարական, ազատ Հայաստանը: Այդ ընկերությունը ձևավորվել է տարբեր այնպիսի իրավիճակներում, որ մեր խնդիրն է եղել կանխել բացասական երևույթները Հայաստանում: Անկախ այն բանից նրանք իմ ընկերներն են, թե ոչ՝ դատավորի երդում տալու պահից, դատավորները ընկերներ չեն ունենում այլևս», - հայտարարեց Վահե Գրիգորյանը:
Նշենք, որ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորի թափուր մնացած պաշտոնի համար, որպես թեկնածու, առաջադրվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: