10/07/2019 15:24
Ոստիկանության աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են
Ոստիկանության աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են, Aysor.am-ին փոխանցեցին ոստիկանությունից հավելելով, որ օրվա ավարտին հստակ տեղեկություն կլինի, թե արդյոք հոսանքազրկումների պատճառով ոստիկանության աշխատանքում խաթարումներ գրանցվել են, թե ոչ։
ԱԻՆ-ից Aysor.am-ին փոխանցեցին, որ այս պահի դրությամբ աշխատում են բնականոն ռեժիմով։
Որոշ քաղաքացիներից ԱԻՆ զանգեր են ստացվել հոսանքի անջատումների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով։ ԱԻՆ-ից Aysor.am-ի հարցին ի պատասխան` տեղեկացրին, որ վերելակներում մնացած քաղաքացիների մասին դեռ ահազանգեր չեն ստացվել։