02/08/2019 16:50
Երևան-Սևան ճանապարհին պայթունի հետևանքով առաջացել է 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս (Լուսանկարներ, տեսանյութ)
Օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել է մոտ 60 սմ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս:
Պայթյունի հետևանքով վնասվել են «Patriot Nissan» և «Range Rover» մակնիշների ավտոմեքենաները: