16/08/2019 15:10
Իրավապահները Բագրատաշենի անցակետում ահաբեկչության մեջ մեղադրվող Հնդկաստանի քաղաքացու են հայտնաբերել
Հայաստանի իրավապահները Բագրատաշենի անցակետում մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկչության մեջ մեղադրվող Հնդկաստանի քաղաքացի են հայտնաբերել, տեղեկացնում են ոստիկանությունից։
Ըստ աղբյուրի, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 14-ին, ժամը 21.50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 30-ամյա Թաքուր Ս.-ն, որը հետախուզվում էր Հնդկաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով, այդ թվում՝ ահաբեկչության և սպանության համար: