19/08/2019 21:43
Փաշինյանը պնդում է՝ Ամուլսարի հանքի շահագործումից Ջերմուկը չի դադարի առողջարանային քաղաք լինել (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Ամուլսարի շահագործման հարցի ուսումնասիրման ժամանակ իր կողմից առաջին իսկ առաջադրված հարցը եղել է Ջերմուկի ապագան՝ որպես առողջարանային քաղաք։
«Ես ինքս պայման էի առաջադրել, որ սկզբունքային է, թե Ջերմուկի ապագան ինչպիսի՞ն է լինելու։ Հիմա արդյոք մենք ունե՞նք այս հարցի պատասխանը՝ արդյոք մենք սրանով վերջ չե՞նք դնում Ջերմուկի ճակատագրին՝ որպես առողաջարանային քաղաք։ Այս ամենի համադրության արդյունքում իմ պատասխանը միանշանակ է՝ ո՛չ, ինչո՞ւ, որովհետև Ջերմուկ քաղաքի առողջարանային էության հիմնաքարը հանքային ջրերն են, եթե Ջեմուկի հանքային ջրերին և ընդհանրապես ջրերին ոչ մի վնաս չի լինելու», - ասաց Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Նա կոչ արեց չշահարկել որպես զբոսաշրջային քաղաքի՝ Ջերմուկի գրավչության կորստի հարցը՝ պնդելով, որ աշխարհում բազմաթիվ զբոսաշրջային քաղաքներ կան, որոնցից 1-2 կամ 10 կմ հեռավորության վրա բազմաթիվ հանքեր են գտնվում։