04/10/2019 12:37
Ինչ խոսք, գեղեցիկ չէր ձևակերպումը. ԱԺ նախագահը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Անդրանիկ Քոչարյանի կողմից արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի մասին արված հայտարարությունները գեղեցիկ չի համարում:
«Ինչ խոսք, գեղեցիկ չէր ձևակերպումը, բայց ոչ կոնկրետ Անդրանիկ Քոչարյանի դեպքում, այլ, առհասարակ, վերջին ամիսներին ՀՀ-ում տեսնում ենք բանավեճի ու քննադատության մեջ ոչ վայելուչ ձևակերպումներ, որոնք անցանկալի են: Դրանց կարիքը չկա, կարելի է բովանդակային խոսել», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արարատ Միրզոյանը:
Նա կոչ արեց անկախ քաղաքական ուժի պատկանելիությունից` բոլորի քաղաքական ուժերին բանավեճերի ժամանակ պահպանել կոռեկտության սահմանները:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք տեսնում է էթիկայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն այս հարցով՝ ԱԺ նախագահ ասաց.
«Սա էլ եմ համարում լուրջ դեպք, բայց կարծում եմ, որ էթիկայի հանձնաժողովը չափազանց լուրջ դեպքերին է վերաբերում, ու եթե այս գործիքը սկսի չարաշահվել, կարող է յուրօրինակ մահակ հանդիսանալ ու կաշկանդել պատգամվորների քաղաքական գործունությունը ու նրանց դիրքորոշումը այս կամ այն հարցով հայտնելը»:
Հիշեցնենք՝ Քոչարյանը ասել էր. «Հովհաննիսյանը, լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, նա զբաղված է անհեթեթ, չփաստարկված հայտարարություններ աջ ու ձախ տարածելով», ապա թե՝ «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»